Զարեհ Սինանյանը հանդիպել է Ավստրալիայի ՌԱԿ ներկայացուցիչներին

15 Փետրվարի 2024

Սիդնեյում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար ​​ազատական ​​կուսակցության ղեկավարության հետ: Կուսակցությունը հիմնադրվել է Ավստրալիայում հաստատված հայ գաղթականների կողմից` պաշտպանելու հայկական շահերը ավստրալահայ համայնքում:

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի ծրագրերը, Հայաստան-սփյուռք համագործակցության ընթացքը և ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև հայրենիքի ներկայիս վիճակը: Նա կարևորել է նաև կուսակցության աշխատանքը սփյուռքում և ակտիվ մասնակցությունը հայաստանյան կյանքին:

ՌԱԿ-ն իր շարունակական աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին ու պետականությանը և ներկայացրել Հայաստանի և գրասենյակի հետ հետագա համագործակցության գաղափարները:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office