Հանդիպում ՀՅԴ և քույր կառույցների ներկայացուցիչների հետ

19 Փետրվարի 2024

Սիդնեյում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Ավստրալիայի կենտրոնական կոմիտեի և քույր կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ օգնության միության (ՀՕՄ), Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.), Համազգային միության, Ավստրալիայի Հայ երիտասարդական դաշնության, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և «Armenia Media»-ի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման շրջանակում քննարկվել են սփյուռքի հետ համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office