Այցելություն Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան
19 Փետրվարի 2024
Սիդնեյում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Համազգային միության ներքո գործող Արշակ և Սոֆի Գոլստըն վարժարան, որտեղ հանդիպել է դպրոցի տնօրեն Էդվարդ Դեմիրճյանի և խորհրդի անդամների հետ։
Դպրոցը՝ հիմնադրված 1986 թվականին, հանդիսանում է քրիստոնեական ուսումնական հաստատություն՝ ապահովելով 12-ամյա կրթություն։ Դպրոցական ծրագիրը ներառում է արևելահայերենի և արևմտահայերենի ուսուցում, հայոց պատմության և մշակույթի առարկաներ։ Դպրոցի սաները մասնակցում են նաև ազգային երգ ու պարի և գրականության արտաժամյա դասերին։ Ավարտական դասարանի աշակերտները հնարավորություն են ստանում նաև կրթաճանաչողական այցեր կատարել Հայաստան։