Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ
20 Փետրվարի 2024
Սիդնեյ կատարած այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության Սիդնեյի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԲԸՄ Սիդնեյի երիտասարդական և սպորտային միությունների, «Թամզարա» պարի խմբի, «Միություն» ամսագրի անդամները, ինչպես նաև ՀԲԸՄ Ալեքսանդր կրթարանի և Ալեք Մանուկյան շաբաթօրյա դպրոցի տնօրենները:
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նախաձեռնությունները և ծրագրային հնարավորությունները, ինչպես նաև կարևորել ՀԲԸՄ-ի հետ սերտ համագործակցությունը: Երկկողմ ընդգծվել է կազմակերպության դերը սփյուռքում և Հայաստանում:
Տարիների ընթացքում ՀԲԸՄ-ն և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը զարգացրել են ամուր աշխատանքային հարաբերություններ՝ հետևողականորեն աջակցելով միմյանց ջանքերին: