Հանդիպում Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ
23 Փետրվարի 2024
Լիոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ հյուպատոսությունում հանդիպել է Լիոնի և շրջակա քաղաքների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են գրասենյակի աշխատանքները և ծրագրերը, շեշտադրվել է աշնանն անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը:
Զարեհ Սինանյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ֆրանսահայ համայնքի հետ համագործակցության ակտիվացմանը և տարբեր ծրագրերին համայնքի ներկայացուցիչներին ներգրավելու հնարավորություններին, հայրենիքի անվտանգային հարցերին, հայրենադարձությանը և այլն։