Ինտեգրման առցանց անվճար դասընթացներ հայրենադարձների համար
27 Փետրվարի 2024
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայտարարում է ինտեգրման անվճար սեմինարների 2024 թվականի երկրորդ առցանց փուլի մեկնարկը, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած հայրենադարձներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև սփյուռքում բնակվող և հայրենադարձվել ցանկացող հայրենակիցները։
Սեմինար-դասընթացներն անցկացվելու են առցանց յուրաքանչյուր հինգշաբթի՝ առավոտյան ժամը 11։00-ին (Երևանի ժամանակով)։
Սեմինար-դասընթացների թեմաներն են՝
- Հայաստանում բիզնեսի վարման առանձնահատկությունները
- ՀՀ օրենսդրական դաշտը
- ՀՀ հարկային և մաքսային համակարգերը
- Հաշվապահական հաշվառման վարման ընթացակարգը Հայաստանում
- Մշակութային ադապտացիա
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Մեկնարկը՝ ս/թ․ մարտի 7-ից
Ընդհանուր տևողությունը՝ 4 շաբաթ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` ս/թ․ մարտի 6։
Գրանցումը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/1nEtctiqKiq6MuFP7։