Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Մարտին Վասսալին
27 Փետրվարի 2024
Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բուշ֊Դյու֊Ռոնի դեպարտամենտի և Էքս֊Ան֊Պրովանսի մետրոպոլիայի նախագահ Մարտին Վասսալի հետ:
Զարեհ Սինանյանը կարևորել է Հայաստան-Ֆրանսիա եղբայրական հարաբերությունները և Մարտին Վասսալի ակտիվ ներգրավվածությունը: Նա նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում դեպարտամենտի և մետրոպոլիայի հետ համագործակցությունը` ընգծելով նաև Գորիսում դեպարտամենտի աջակցությամբ բացված սրտաբանական հիվանդանոցի արդյունավետ աշխատանքը, որը սպասարկում է Սյունքի մարզը:
Զարեհ Սինանյանն ընդգծել է նաև, որ Դեպարտամենտի, մետրոպոլիայի և Հայաստանի միջև սերտ կապերի զարգացման և խորացման մեջ ֆրանսահայ համայնքը մեծ դերակատարություն և ակտիվ ներգրավվածություն ունի: