Մասնակցություն Նիցցայում Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված կոնֆերանսին

27 Փետրվարի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նիցցայում մասնակցել և ելույթ է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված կոնֆերանսին՝ կազմակերպված Կոտ դը Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի, Ֆրանս-հայկական խորհրդի և Նիցցայի քաղաքապետարանի կողմից։ 

Կոնֆերանսի գլխավոր բանախոսն էր Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն տեղափոխելու հարցերով կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ժան֊Պիեր Սաքունը։ 

Կոնֆերանսի ավարտին Զարեհ Սինանյանն առանձնազրույց է ունեցել Ժան֊Պիեր Սաքունի հետ և շնորհակալություն հայտնել կարևոր նախաձեռնության և ներդրած ջանքների համար:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office