Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Եվրոպայի հայերի միության նախագահին
15 Մարտի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանի և փոխնախագահ Արտակ Սերգոյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Բրյուսելում կայացած «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին արդյունքները:
Գլխավոր հանձնակատարը նշել է, որ այս ձևաչափի միջոցառումները նպաստում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացմանը:
Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև այս տարի սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը և կարևորել Եվրոպայի հայ համայնքների ակտիվ մասնակցությունը։