Լրացուցիչ կրթության հնարավորություններ հայրենադարձների համար

19 Մարտի 2024

Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում  մարտի 28-ին (ժամը՝ 17:30-ին) տեղի կունենա «Լրացուցիչ կրթության և վերամասնագիտացման հնարավորություններ հայրենադարձների համար» խորագրով հավաք-հանդիպումը։ 

Հանդիպման նպատակն է հայրենադարձներին ներկայացնել լրացուցիչ կրթության ոլորտում  ՀՀ պետական ծրագրերը, մասնավոր կազմակերպությունների կողմից առաջարկվող տարբեր ոլորտի դասընթացներն ու լրացուցիչ կրթություն ձեռք բերելու հնարավորությունները։ 

Միջոցառմանը կմասնակցեն  ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Sovorir.IT», «ArmGate», «IT Academy», «Քանոն» արհեստավորական դպրոցի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հանդիպմանը գրանցվել կարող եք հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/gxzEF։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office