Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Ռուզաննա Թարվերդյանի հետ

09 Ապրիլի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ժնևի քաղաքային խորհրդի անդամ Ռուզաննա Թարվերդյանին:

Ողջունելով հյուրին՝ Զարեհ Սինանյանը կարևորել է հայ համայնքների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը բնակության երկրների սոցիալ-քաղաքական, մշակութային, հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Ռուզաննա Թարվերդյանը ներկայացրել է Ժնևի քաղաքային խորհրդում իր աշխատանքները, կապը հայ համայնքի և Հայաստանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office