Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հրայր Ճէպէճեանի հետ

11 Ապրիլի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Արաբական Ծոցի Աստվածաշնչի Ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճէպէճեանին և տիկնոջը՝ Արտա Ճէպէճեանին: 

Զարեհ Սինանյանը շնորհավորել է հյուրին իր հայերեն երրորդ գիրքի՝ «Հայկական ազգագրական պատկերներ՝ Տեսիլք, Կամք եւ Յոյս», լույսընծայման առթիվ:

Հրայր Ճէպէճեանը նշել է, որ այս հատորի աշխատանքները տևել են երկու տարի, և շեշտեց, որ գրքի հիմքում լավատեսությունն է, սերը մշակույթի և գրականության հանդեպ:

Այնուհետ կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-սփյուռք գործակցությանը, մասնավորապես՝ աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office