Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար Հայկ Ազիզբեկյանին
25 Ապրիլի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Նիդերլանդներում սփյուռքի գործերի հանձնակատար, «ԵՄ ներդրումային ծրագրեր Հայաստանում» կազմակերպության հիմնադիր և խորհրդի նախագահ Հայկ Ազիզբեկյանին: Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրումից հետո նրա նշանակումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու ամիսներին Նիդերլանդների հայ համայնքում Սփյուռքի գործերի հանձնակատարի գործունեության, համայնքային աշխատանքի կազմակերպման և հետագա անելիքների վերաբերյալ տարաբնույթ հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին նիդերլանդահայության մասնակցության կարևորությանը։
