Գլխավոր հանձնակատարն ընդունել է «DiasporArm» հարթակի հիմնադրին
25 Ապրիլի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած «DiasporArm․org» հարթակի հիմնադիր, ֆրանսիահայ Հովել Շնորհոքյանին։
Գլխավոր հանձնակատարը կարևորել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սփյուռքի պատվիրակությունների Հայաստան այցելություններն ու ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ միասնական շարունակական աշխատանքի իրականացումը։
Զրույցի ընթացքում քննարկվել են գրասենյակի և «DiasporArm.org» հարթակի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։
Գլխավոր հանձնակատարը խոսել է նաև գրասենյակի առաջիկա ծրագրերի և նախաձեռնությունների մասին, ինչպես նաև անդրադարձել այս տարվա սեպտեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և դրա աշխատանքներում ֆրանսիահայերի մասնակցության կարևորությանը։