Հանդիպում Լյուքսեմբուրգի հայ համայնքի հետ
03 Մայիսի 2024
Ապրիլի 30֊ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լյուքսեմբուրգում՝ ՀՀ դեսպանությունության գրասենյակում, հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Արփինե Խաչատրյանը։
Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, ծրագիրն ու նախաձեռնությունները, այնուհետև պատասխանել ներկաների հարցերին։