Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է Սլովակիայում սփյուռքի գործերի հանձնակատար
06 Մայիսի 2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է Սլովակիայում սփյուռքի գործերի հանձնակատար:
Նա 2000թ․-ից աշխատել է Սլովակիայի մեդիա ոլորտում։ Սլովակիայի լրագրողների միության անդամ է, արժանացել է լրագրության ոլորտում տարբեր մրցանակների։ Հանդիսանում է նաև սլովակերեն, ռուսերեն, հայերեն լեզուների պետական լիցենզավորմամբ թարգմանիչ։
Վահրամ Ճուղուրյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ Հեղինակել է Հայոց ցեղասպանության մասին «Լռության 100 տարի» խորագրով գիրքը։