Գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իտալիայում է

10 Մայիսի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդիի հրավերով՝ նա մասնակցել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155 և Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակներին:

Համերգն անցկացվել է Միլանի  Սանտա Մարիա դելլա Գրացիե եկեղեցում, որին ներկա են գտնվել նաև պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը, հոգևոր հովիվ Տ․ Ներսես աբեղա Հարությունյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, իտալացի երաժշտասերներ: Քառյակը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office