Հանդիպում Միլանի հայ համայնքի հետ
10 Մայիսի 2024
Իտալիա այցի շրջանակներում Միլանի «Հայ տուն» մշակութային միությունում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Միլանի Սբ. Քառասուն Մանկունք եկեղեցու խորհրդի ատենապետ, Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար Սարո Խոդավերդին, պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը, մշակութային միության ատենապետուհի Մարինա Մավյանը և այլք:
Ողջունելով ներկաներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է հայերի պատմական հետքը Իտալիայում: Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, հայրենադարձությանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը և երիտասարդների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները:
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում հնչել են Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր: