Այցելություն Մխիթարյան միաբանություն

11 Մայիսի 2024

Վենետիկ այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն, որտեղ հանդիպում է ունեցել միաբաններ Հ. Համազասպ Վրդ. Քէշիշեանի և Հ. Սերովբէ Վրդ. Չամուրլեանի հետ:

Նախևառաջ Գլխավոր հանձնակատարը շրջայց է ունեցել միաբանության տարածքում, ծանոթացել 300-ամյա պատմությանը, ժառանգությանը, մշակույթին:

Միաբանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գրասենյակի ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել միաբանության ներկայիս գործունեությանը և ապագայի նպատակներին:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office