FrontEx-ի և Եգիպտոսի պատվիրակություններն այցելել են Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն
10 Մայիսի 2024
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն այցելել են ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) և Եգիպտոսի Արաբական Հանրապետության պատվիրակությունները:
Պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը։
Հանդիպման շրջանակներում հյուրերին ներկայացվել են Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործունեության ուղղությունները, ծրագրերն ու միջոցառումները, անցկացվել է նաև շրջայց:
Եգիպտոսից ժամանած պատվիրակությունը, մասնավորապես, հետաքրքրվել է կենտրոնի փորձով՝ սեփական երկրում կիրառելու նպատակով։