«Իգործ» ծրագրի մասնակիցներն այցելեցին Սարդարապատ

27 Մայիսի 2024

Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա առթիվ ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի մասնակիցներն այցելել են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել։

Սփյուռքահայ մասնագետները շրջայց են կատարել նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office