ՆԵՐՈՒԺ 5.0 ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

14 Հունիսի 2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է «Ներուժ 5.0» պետական ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավումը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:

Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը՝

  • որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են,
  • առնվազն 5 տարի ապրում են սփյուռքում և ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ օրինական բնակության այլ կարգավիճակ
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող սփյուռքահայեր են, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայեր,
  • հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում,
  • դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և առնվազն մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ:

 

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

 

  • Գաղափարի փուլ՝

1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

 

  • Աճի փուլ՝

1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ

 

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թ. հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝ անցեք հետևյալ  հղումով կամ այցելեք neruzh.am կայք ։

Հարցերի դեպքում զանգահարել՝  +374 41 080 598 (WhatsApp, Telegram) +374 10 590 174, +374 10 590 124 հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլ. հասցեին՝ neruzh@hti.am.

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի մինչև 2 մասնակից:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office