Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի երկրորդ փուլը 

18 Հունիսի 2024

Ծաղկաձորում մեկնարկել է  «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ փուլը, որին մասնակցում են 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիներ Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Էստոնիայից և Լատվիայից։ 

Բացման արարողության մեկնարկին ծրագրի համակարգող Իսկուհի Թորոսյանը ողջունել է Հայաստան ժամանած մասնակիցներին, ներկայացրել երկշաբաթյա ծրագրի ընթացքը: Այնուհետ սփյուռքահայ պատանիները հանդես են եկել մշակութային կատարումներով:  

Առաջիկա օրերին մասնակիցներին սպասվում է հագեցած օրակարգ, այդ թվում՝ հայերեն լեզվի, պատմության, ավանդական երգուպարի դասընթացներ, այցելություններ երկրի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ, հանդիպումներ հասարակական ու մշակութային գործիչների հետ։

Ծրագրի հայաստանյան հատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։ 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office