Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սարո Խոդավերդիի հետ
09 Հուլիսի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Իտալիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Միլանի Քառասուն Մանկոնք Հայ առաքելական եկեղեցու խորհիդի ատենապետ Սարո Խոդավերդիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարների պարտականությունների և գործառույթների շրջանակը, համայնքային աշխատանքի ընթացքը և առաջիկա անելիքները:
Կողմերն անդրադարձ են կատարել մասնավորապես Միլանի հայ համայնքին վերաբերող հարցերին:
Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել սեպտեմբերին կայանալիք Համաշխարհային հայկական 2-րդ գագագթնաժողովի վերաբերյալ: