Մեկնարկում է «Ստեղծված է հայրենադարձների կողմից» ցուցահանդեսի հայտերի ընդունում

22 Հուլիսի 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Ստեղծված է հայրենադարձների կողմից» ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը: Այն կանցկացվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում սեպտեմբերի 20-ին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում՝ նպատակ ունենալով հայրենադարձներին տրամադրել հարթակ՝ ցուցադրելու իրենց յուրահատուկ և ստեղծագործ ձեռքբերումները Հայաստանում: Գագաթնաժողովը հյուրընկալելու է 1000-ից ավելի սփյուռքահայերի 55 երկրներից:

«Ստեղծված է հայրենադարձների կողմից» ցուցահանդեսին մասնակցության են հրավիրվում հայրենադարձների կողմից հիմնված մասնավոր ընկերությունները, ստարտափները, կազմակերպությունները և նախաձեռնությունները: Ընտրված մասնակիցներին հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց արտադրանքը, ծառայությունները և ռեսուրսները, ինչպես նաև տեղում իրականացնել վաճառք:

Ցուցահանդեսին մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ օգոստոսի 10-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/3RSVcadLAgkQDiCb6:

Տաղավարներն անվճար հիմունքներով տրամադրելու է կազմակերպիչը:

Հարցերի պարագայում հնարավոր է կապ հաստատել՝ manushak.grigoryan@gov.am էլ. հասցեով կամ +374 91 634332 հեռախոսահամարով (Whatsapp, Viber, Telegram):

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office