Գլխավոր հանձնակատարը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

20 Օգոստոսի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Օլիվիե Դըկոտինյիին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին և դրա աշխատանքներում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը։ 

Զարեհ Սինանյանը գոհունակությամբ ընդգծել է, որ առաջիկա գագաթնաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում։ Ըստ նրա՝ ֆրանսիահայերը շարունակում են ակտիվ մասնակցություն ունենալ գրասենյակի առանցքային ծրագրերին և տարբեր նախաձեռնություններին։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև ֆրանսահայությանը, երկու պետությունների միջև համագործակցության տարբեր ձևաչափերում նրանց ներգրավմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին առնչվող այլ հարցեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office