Համաշխարհային հայկական գագաթնաժողով. վերջնական օրակարգ

20 Օգոստոսի 2024

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի օրակարգի մշակման ուղղությամբ աշխատանքներ է տարել սփյուռքահայ շուրջ 100 փորձագետներից և համայնքային ներկայացուցիչներից կազմված խորհրդատվական մարմինը:

Գագաթնաժողովի աշխատանքային օրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները՝ անվտանգություն, կայուն զարգացում, համայնքների հզորացում և հայրենադարձություն, որոնք ներկայացվելու են իրենց ենթաշերտերով տարաբնույթ ձևաչափերի շրջանակներում: 

Այսպիսով, գագաթնաժողովը կունենա 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկում, աշխատաժողով և Ted զրույց, 3 թեմատիկ ցուցահանդես և մշակութային միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ներգրավված է 180 բանախոս և մոդերատոր 25 երկրից:

Օրակարգը տեսնելու համար սեղմեք այստեղ: 

Հիշեցնենք, որ գագաթնաժողովին կունենա 1000 մասնակից 55 երկրից՝ նպատակ ունենալով ապահովել սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի օրակարգային հարցերում, ինչպես նաև ծառայել որպես ռազմավարական քննարկումների, համերաշխության, փոխըմբռնման և լուծումների կամուրջ:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office