Ավարտվեց Համաշխարհային հայկական գագաթնաժողովը

20 Սեպտեմբերի 2024

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի երրորդ աշխատանքային օրվա բացումը կատարեց Լեհաստանի սփյուռքի հետ աշխատանքի դեպարտամենտի ղեկավար Աննա Սոչանսկան: Ողջունելով հյուրերին՝ նա անդրադարձ կատարեց լեհական սփյուռքի առանձնահատկություններին, համայնքներին և պետության կողմից իրականացվող ծրագրերին:

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվեցին «Սփյուռքում հայկական ինքնության պահպանման հրամայականը» պանելային նիստով: Որպես բանախոսներ հանդես եկան Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը, Նյու Ջերսիի Հովնանիան դպրոցի տնօրեն Ստեֆանի Թորոսյանը, «Centre for East European and International Studies (ZOiS), Berlin»-ի հետազոտող Հակոբ Մաթևոսյանը, Քրդական սփյուռքի հետ կապերի գլխավոր պատասխանատու Շաֆա Բարզանին, Կիպրական սփյուռքի գործակալության ղեկավար Թեադորա Կոնստանտինիդուն: Նիստը վարեց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի անգլերենի դասախոս, «Grace+ful learning!»-ի հանրային խոսքի և թարգմանության դասընթացավար Նաիրի Գրեյս Բարդակջյանը:

 

 

«Սփյուռքի հայ համայնքների զարգացման հնարավորությունները» քննարկմանը մասնակցեցին Չիկագոյում Հայաստaնի Հանրապետության պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, Ֆրանս-հայկական խորհրդի ղեկավար Վաներ Հարությունյանը, «UCL TV Channel»-ի արգենտինահայ լրագրող և հաղորդավար Լեո Մոմջյանը, Իրկուտսկի հայկական մշակութային միության նախագահ Հայկ Գնդլյանը և «Little Armenias»-ի հիմնադիր Ռուբեն Գուլաքսզեանը: Նիստի մոդերատորն էր «Polity360 Consulting»-ի հիմնադիր և գլխավոր խորհրդատու Արմեն Սահակյանը: 

«Երիտասարդության դերը համայնքներում» քննարկմանը զրուցեցին Բրիտանահայ իրավաբանների ասոցիացիայի անդամ Անդրե Եղիազարյանը, Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Գուլաճեանը, ՀԲԸՄ Սոֆիայի վարչության անդամ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարի Գազազյանը, Անապայի Հայկական ազգային մշակույթի կենտրոնի փոխնախագահ Սվետլանա Մինասարյանը,  Գերմանիայի «ՄՈՆԹԵ» հայկական կրթօջախի հիմնադիր և ղեկավար Արգինե Բադալյանը և քաղաքական գիտությունների դասախոս, Սփյուռքի երիտասարդ դեսպան Գոհար Գալուստյանը:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում հավաք-հանդիպում ունենցան Սփյուռքի գործերի 17 հանձնակատարները: Նիստը վարեց Լեհաստանում սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը:

Նիստի սկզբում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարների ինստիտուտի նպատակները և ակնկալիքները: Այնուհետ տեղի ունեցավ առաջիկա անելիքների քննարկում և փորձի փոխանակում:

Գագաթնաժողովի վերջին՝ «Հայրենադարձության և ինտեգրման ուղղությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները և հնարավորությունները» պանելային նիստին մասնակցեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը, Միչիգանի համալսարանի հետազոտող Վահե Սահակյանը, Երևանի պետական ​​համալսարանի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արման Եղիազարյանը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի ռազմավարական ծրագրերի ղեկավար Լուսինե Օհանյանը և Հայրենադարձ գործարար Հրայր Թորոսյան: Նիստը վարեց «M.A.M» կրթական նախաձեռնության հիմնադիր տնօրեն Մարինա Ղազարյանը:

Գագաթնաժողովի աշխատանքներն ամփոփող ամփոփիչ նիստից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Հայաստանն այլ հայացքով» խորագրով էքսպոյում: 40 սփյուռքյան կազմակերպություններ և 80 հայաստանյան արտադրողներ ներկայացրին իրենց ռեսուրսները, հնարավորությունները և արտադրանքները:

Գագաթնաժողովի գլխավոր գործընկերն էր Էվոկաբանկը:

Ինֆորմացիոն գործընկերն էր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office