Մասնակցություն հայ կրթական հիմնդարամի կրթաթոշակների տրամադրման արարողությանը
22 Սեպտեմբերի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ կրթական հիմնարկության կողմից հայ ուսանողներին կրթաթոշակների տրամադրման արարողությանը: ՀԿՀ-ն տարիներ շարունակ կրթաթոշակային ծրագրի միջոցով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի համալսարաններում ֆինանսավորել է տարբեր մասնագիտություններով ուսուցում ստացող հայ ուսանողներին` տրամադրելով կրթաթոշակ ուսման ամբողջական վարձի տեսքով:
2024-2025 ուսումնական տարվա ընթացքում կտրամադրվի շուրջ 1400 կրթաթոշակ։
«Հայ կրթական հիմնարկության բազմաթիվ հայրենանվեր աշխատանքներից մեկն ուղղված է հայ երիտասարդությանը ծառայելուն, վաղվա օրվան ավելի պատրաստ դարձնելուն: Այստեղ ներկա երիտասարդներին միավորում է այն հանգամանքը, որ հենց նրանք են մեր երկրի ապագան: Այս ամենն արվում է այն ակնկալիքով, որ հայ երիտասարդները դառնալու են հասարակության արդյունավետ և դրական անդամներ, մարդիկ, որոնց վրա կարելի է իրոք վստահորեն հույս դնել»,-իր խոսքում նշել է Զարեհ Սինանյանը:
Արարողությանը ներկա են գտնվել ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ՀԿՀ բարերարները: