Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայից ժամանած պատվիրակությանը
16 Հոկրեմբերի 2024
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ Հունգարիայի Ազգային ժողովում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը և ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարել սեպտեմբերին կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ Հունգարիայի հայ համայնքն այս տարի մասնակցություն է ունեցել գրասենյակի գրեթե բոլոր ծրագրերին:
Հյուրերը ներկայացրել են Հունգարիայում հայ համայնքի գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև Հայ ինքնավարության աշխատանքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով: