Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

21 Հոկրեմբերի 2024

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ:

Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Բրազիլիայի հայ համայնքի պատմության և ներկայիս իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հայ-բրազիլական երկկողմ հարաբերություններին:

Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել նաև առաջիկայում Բրազիլիա, Ուրուգվայ և Արգենտինա կատարվելիք աշխատանքային այցին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office