Խորհրդատվություն հայրենադարձներին
22 Հոկրեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության անցման ընթացակարգերին առնչվող հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա են գտնվել հայրենադարձներ ՌԴ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Սիրիայից և Իրանից:
ՀՀ ՊՆ հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության գլխավոր իրավաբան Արա Կոդաբաշյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 2024 թվականին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները և պատասխանել նրանց հարցերին։
Հանդիպման շրջանակում անցկացվել են նաև անհատական խորհրդատվություններ: