Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

23 Հոկրեմբերի 2024

ՀՀ սփյուռքի գլխավոր գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Հանդիպմանը քննարկվել են Գրասենյակի կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում ԵՄ պատվիրակության հետ համագործակցության հարցերն ու առկա հնարավորությունները։

Կողմերն առանձին անդրադարձ են կատարել ԵՄ անդամ երկրների հայ համայնքների հետ ընթացող աշխատանքներին և սփյուռքի տարբեր շրջանակների ներգրավվածությանը Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերում։

Գլխավոր հանձնակատարն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office