Զարեհ Սինանյանը մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի 31-րդ տարեշրջանի բացմանը
28 Հոկրեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի 31-րդ տարեշրջանի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Ազգային ժողովի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչները։
Զարեհ Սինանյանը ողջույնի խոսքով հանդես է եկել միջոցառմանը՝ շնորհակալություն հայտնելով բարեգործական ծրագրի հայաստանցի և սփյուռքահայ աջակիցներին։
Նախաձեռնության շրջանակում համերգային ելույթներով հանդես են եկել «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի շահառու մանուկները։
«Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թվականից։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի՝ հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, կարիքավոր անձանց օրական մեկ անգամ տրամադրվում է տաք սնունդ։ Այս տարի ծրագրի շահառուներն են 230 կարիքովոր անձինք Երևանի տարբեր վարչական շրջաններից։