Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Aspen Institute»-ի նախաձեռնած քննարկմանը
28 Հոկրեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է միջազգային «Aspen Institute» ոչ առևտրային կազմակերպության կողմից Երևանում կազմակերպված հանդիպում-քննարկմանը՝ նվիրված տեխնոլոգիաների, բիզնեսի, մշակույթի և հասարակության զարգացման միտումներին։
Նախաձեռնությունը տեղի է ունեցել կառույցի «Socrates» ծրագրի շրջանակում, որին մասնակցել են նաև տնտեսական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, հասարակական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից։
Գլխավոր հանձնակատարը քննարկմանը խոսել է հայկական սփյուռքի ներգրավվածությանն ուղղված հնարավորությունների և բազմոլորտ համագործակցության ընդլայնման մասին։
Հանդիպմանը որպես մոդերատոր հանդես է եկել գրող և ժամանակակից տեխնոլոգիաների մասնագետ Ուիլյամ Փաուերսը։