Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի Օզասկու քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
01 Նոյեմբերի 2024
Բրազիլիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սան Պաուլո նահանգի Օզասկու քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Գլխավոր հանձնակատարն այցելել է Օզասկու քաղաքի Հայ Առաքելական Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, իսկ այնուհետև հյուրընկալվել Հայ համայնքային կենտրոնում։
Հայ համայնքի ղեկավար Ուբիրատան Խաչիկեանի և նախկին ղեկավար Արթուր Բոյաջեանի հետ հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ծանոթացել է համայնքի գործունեությանը և քննարկել համագործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։
Զարեհ Սինանյանն այցելել է նաև «Diário da Região» թերթի խմբագրություն և հանդիպում ունեցել գլխավոր խմբագիր և տնօրեն Վրեժի Սանասարի հետ։ Գլխավոր հանձնակատարը ծանոթացել է թերթի խմբագրության գործունեությանն ու քննարկել Հայաստան-սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։