Զարեհ Սինանյանի հանդիպումը Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
04 Նոյեմբերի 2024
Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Բրազիլիա։
Գլխավոր հանձնակատարը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել է Հայ համայնքային ասոցիացիային («Mount Ararat») նվիրված միջոցառմանը, որի նպատակն էր ազդարարել կազմակերպության գործունեության նոր թափով վերսկսումը:
Գլխավոր հանձնակատարն իր ելույթում հաջողություն է մաղթել կառույցին հետագա գործունեության մեջ։ Զարեհ Սինանյանը կարևորել է գրասենյակի և կազմակերպության միջև հետագա համագործակցության զարգացումն ու Բրազիլիայի հայ համայնքի հետ բազմակողմ կապերի ամրապնդումը։ Նա անդրադարձել է նաև գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին։
Միջոցառմանը Հայ համայնքային ասոցիացիայի հետագա գործունեության մասին ելույթներով հանդես են եկել նաև կառույցի նախագահ Աբրահամ Գուլաճեանը և փոխնախագահ Արամ Մարտիրոսյանը։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ռիո դե Ժանեյրոյի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյում Անտիոքի ուղղափառ եկեղեցու պատրիարքական տեղապահ Թեոդոր եպիստոկոպս Ղանդուրը, Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ քահանա Արոլոդո Րիբիերոն, Բրազիլիայում լիբանանցիների համայնքի ղեկավար Էլիաս էլ Դահրը։