Գլխավոր հանձնակատարն Արգենտինայում է

08 Նոյեմբերի 2024

Արգենտինայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ սփյուռքի գործերի  գլխավոր հանձնակար Զարեհ Սինանյանը մասնակցել է Բուենոս Այրեսում  «Թումո» նորարական կենտրոնի  հիմնադրման եռակողմ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Պայմանագիրը ստորագրել են Բուենոս Այրեսի քաղաքապետ Խորխե Մակրին, կրթության նախարար Մերսեդես Միգելը, Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններն ու զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Ստորագրման արարողությանն ընդառաջ հյուրերը շրջել են «Centro Metropolitano de Diseño» նորարարական կենտրոնում, որտեղ տեղակայվելու է հայկական «Թումո»-ն։ Նախատեսվում է, որ Բուենոս Այրեսում այն իր դռները կբացի 2025-ի ամռանը։

Կայացել է նաև հանդիպում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանի, Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանի և Արգենտինայի ՀԲԸՄ գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի շրջանակում քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցեր։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office