Գլխավոր հանձնակատարի այցն ԱՄՆ
02 Դեկտեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Գլխավոր հանձնակատարն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի, Նևադայի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքային միավորումների և կառույցների անդամների, սփյուռքահայ հասարակական ու մշակութային գործիչների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Հայաստան-սփյուռք համագործակցության հարցերն ու սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։
Զարեհ Սինանյանը կմասնակցի նաև համայնքային մի շարք նախաձեռնությունների։