Հանդիպումներ Նևադայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

09 Դեկտեմբերի 2024

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Գլխավոր հանձնակատարը Լաս Վեգասում այցելել է Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցի՝ հանդիպելով եկեղեցու հոգևոր հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանի հետ։ 

Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Նևադայի հայ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ներդրումային հնարավորությունները հայրենիքում։ Առանձին քննարկում է տեղի ունեցել նաև Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչ, սփյուռքի գործերի հանձնակատարի թեկնածու Ալեքսանդր Մկտարյանի հետ։   

Նահանգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայկական սփյուռքի ներգրավմանն ուղղված գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, խոսել հայ համայնքի հետ աշխատանքի ուղղությունների մասին, առանձին անդրադարձ կատարել հայրենադարձությանն առնչվող հարցերին։ 

Գլխավոր հանձնակատարը պատասխանել է նաև հայրենակիցների տարաբնույթ հարցերին։

Նշենք, որ ԱՄՆ այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպումներ կունենա նաև Յուտայի, Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office