Հայրենադարձության և ինտեգրամն կենտրոն են այցելել հալեպահայ ընտանիքներ
24 Դեկտեմբերի 2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն են այցելել վերջին շրջանում Հալեպից Հայաստան տեղափոխված երեք ընտանիքներ։
Հայրենակիցներին ներկայացվել են Հայաստանում հաստատմանն ու ինտեգրմանն ուղղված կենտրոնի ծառայությունները ու ծրագրերը, ինչպես նաև ներկայիս իրավիճակում հայրենակիցների կարիքներից բխող հավելյալ նախաձեռնությունները։
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի գործընկերներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքի տեղավորման հարցում աջակցության իրենց առաջարկները։