«Իզմիրլյան» հիմնադրամի աջակցությամբ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը համալրվել է նոր տեխնիկայով

27 Դեկտեմբերի 2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև 2024 թվականին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնին տրամադրվել է տեխնիկական աջակցություն։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը ստորագրել են գույքի փոխանցման փաստաթուղթը։

Տրամադրված աջակցության շնորհիվ կենտրոնը համալրվել է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով՝ նպաստելով աշխատանքների առավել արդյունավետ իրականացմանը:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office