«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը համայնքներում
11 Փետրվարի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները շարունակում են իրենց ակտիվ գործունեությունը համայնքներում։
Երիտասարդ դեսպանների նախաձեռնությամբ վերջին շրջանում իրականացվել են մի շարք համայնքային ծրագրեր, մասնավորապես՝ Փարիզում, Մյունխենում, Ամստերդամում, Լոս Անջելեսում, Մելբուռնում, Ռիգայում, Թեհրանում, Նանկինում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Անապայում, Վարշավայում, Բռնոյում, Բուխարեստում, ինչպես նաև բոլոր այն քաղաքներում, որտեղ 2024-2025 թվականների ծրագրի մասնակիցներն իրականացնում են իրենց գործունեությունը։
Նախաձեռնությունների շրջանակներում անցկացվել են գիտաժողովներ, իրազեկման բարձրացմանն ուղղված հանդիպումներ, Հայաստան-սփյուռք համագործակցության արդի հարցերի քննարկումներ, ինչպես նաև ներկայացվել են գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Նշենք, որ 2024 թվականի աշնանը «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները երկշաբաթյա վերապատրաստման դասընթաց են անցել Հայաստանում, որից հետո վերադարձել են համայնքներ՝ շարունակելու իրենց գործունեությունը։