Զարեհ Սինանյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

11 Փետրվարի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Զարեհ Սինանյանն ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները։

Երկուստեք ընդգծվել է Շվեդիայում հայ համայնքի կարևորությունը՝ Հայաստան-Շվեդիա հարաբերությունների ամրապնդման հարցում։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը դեսպանին է ներկայացրել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց մեջ ներգրավվածություն են ունեցել նաև Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում գործարար հարաբերությունների խորացմանն ու ներդրումների խթանմանը։

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office