Զարեհ Սինանյանն ընդունել է Կիրկոր Աժդերհանյանին և Արթուր Ահարոնյանին

03 Մարտի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մարտի 3-ին ընդունել է Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի միջազգային հարցերով համակարգող, «Պարսամյան» վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանին և ֆրանս-հայկական արվեստի և մշակույթի կենտրոնի քարտուղար, կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանին։

Քննարկվել են ՀՀ-ի և Ֆրանսիայի հայ համայնքի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման և Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման ուղղություններով։

Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են առաջիկայում սպասվող նախագծերը։ Զարեհ Սինանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրերի իրագործմանը՝ Սփյուռքի և Հայաստանի կառավարության համատեղ ներուժի ներգրավմամբ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office