«405 կրթական դաշինք» հիմնադրամի հանրային մեկնարկի միջոցառում

13 Մարտի 2025

Մարտի 12-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկա է գտնվել Հայաստանում գործող առաջատար մի շարք կրթական կառույցներ միավորող «405 կրթական դաշինք» հիմնադրամի հանրային մեկնարկի միջոցառմանը:

Դաշինքը ձևավորվել է 7 կրթական ու բարեգործական կառույցների ջանքերով, որոնց հիմնադիրների մեծամասնությունը հայրենադարձներ են։

Դաշինքը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի դրական փոխակերպմանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի ռազմավարությունն ու առաջիկա ծրագրերը, որոնց շրջանակում կիրականացվեն հետազոտություններ՝ կրթական քաղաքականության մշակման համար, և արդյունքները հասանելի կդառնան ինչպես մասնագետներին, այնպես էլ հանրությանը։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությամբ ձևավորվելիք կրթական լուծումները ժամանակի ընթացքում կարող են կիրառվել նաև սփյուռքում, որտեղ կրթական ոլորտի բազմաթիվ մարտահրավերներ կան։

«Կարծում եմ, որ այս դաշինքը մեծ ներուժ ունի ազդելու նաև սփյուռքի կրթական իրավիճակի վրա»,- նշել է Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office