Հայրենադարձությունը՝ առանցքային դերում. կնքվեց համագործակցություն նոր հուշագիր
03 Սեպտեմբերի 2019
Սեպտեմբերի 3-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն ստորագրեցին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:
Կողմերը մեկ անգամ ևս շեշտեցին պետական քաղաքականության մեջ հայրենադարձության առանցքային դերը՝ կարևորելով հայրենադարձության և սփյուռքի ներգրավվածությունն ապահովող գործընթացների զարգացումը և հայրենադարձների խնդիրների ուսումնասիրությունն ու հետազոտությունը: Այս համագործակցության հուշագիրը նախատեսում է համատեղ աշխատանք հայրենադարձության ռազմավարության նոր գործընթացի ձևավորման և կենսագործման ուղղությամբ, ինչպես նաև ինտեգրման ծրագրերի համատեղ իրականացման, միասնական հետևողական ուսումնասիրության կատարման, «Imagine Armenia» ֆորումների կազմակերպման, գրասենյակի «ՆերՈւժ» և հիմնադրամի Repat Start Up Mentorship ծրագրերի շրջանակներում: