Հանդիպում «իԳործ» ծրագրի բոլոր տարիների շրջանավարտների հետ
20 Մարտի 2025
Մարտի 20-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր հանդիպում «իԳործ» ծրագրի բոլոր տարիների շրջանավարտների համար, որը նպատակ ուներ նպաստելու փորձի փոխանակմանը և համագործակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում շրջանավարտները կիսվել են իրենց ձեռքբերումներով ու գաղափարներով, քննարկել են ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքներն ու դրանց ազդեցությունը իրենց մասնագիտական աճի վրա։
Նրանք ընդգծել են, որ «իԳործ» ծրագիրը դարձել է անգնահատելի գործիք՝ սփյուռքի հետ համագործակցությունն ամրապնդելու և մասնագիտական նոր կապեր հաստատելու գործում։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է նման նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք շարունակական բնույթ են ունենալու՝ ուղղված սփյուռքի ներկայացուցիչների միջև ավելի արդյունավետ ու նպատակաուղղված համագործակցություն ապահովելուն։