Ավարտվել է «ԴիասՊրո» 2025 մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունման փուլը

27 Մարտի 2025

Ավարտվել է «ԴիասՊրո» 2025 մասնագիտական կամավորական ծրագրի հայտերի ընդունման փուլը։ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ծրագիրն իրականացնում է երկրորդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով սփյուռքահայ մասնագետներին առցանց կամ անցանց ձևաչափով ներդնելու իրենց խորհրդատվական և փորձագիտական ներուժը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության զարգացման գործում։

Ծրագրին մասնակցելու հայտեր են ստացվել 16 երկրից՝ Չիլիից, Հունաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Արգենտինայից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և Իրաքից։

Ներկայումս ընթանում են հարցազրույցների և կամավորական աշխատանքների իրականացման փուլերը։ Այս շրջանակում Չիկագոյից Հայաստան ժամանած, լիցենզավորված նախագծերի ղեկավար Բրայան Քամաջյանն արդեն սկսել է վարել դասընթացներ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office