Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը
01 Ապրիլի 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարին ներկայացվել է այս ամռանը նախատեսվող «Yan-Ian» զբոսաշրջային մեկշաբաթյա միջոցառումների նախաձեռնությունը, որի նպատակն է Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես համապարփակ հնարավորություններով և տնտեսապես հարմար մշտական բնակության երկիր։
Որպես հայրենադարձության, Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու և Հայաստանում գործունեություն ծավալելու խթանման միջոցառում քննարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում Գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկման միջոցառումների անցկացումն ու տարբեր ոլորտներում հաջողակ սփյուռքահայ գործարարների հետ հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։
Քննարկվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության լայն հնարավորություններն, այդ թվում՝ այս օգոստոսի 5-7-ը նախատեսվող «Ազգային երիտասարդական համաժողով 2025»-ը։